Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Փետրվարի 21-ին` ժամը 09.45-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։
Հանրապետության որոշ շրջաններում տեղում է ձյուն:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: